Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 56-րդ հոդվածի 5-րդ և 8-րդ մասերով, 75-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը Արենի համայնքի ավագանին որոշում է`
1. Արենի համայնքի Ռինդ բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 222.24397 հա (ծածկագիր 10-037-0101-0083, հողատեսքը` այլ) գյուղատնտեսական նշանակության հողամասը 10 տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով հատկացնել «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ»-ին:
2. Արենի համայնքի Գնիշիկ բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող.
2.1 8.00164 հա (ծածկագիրը՝ 10-017-0221-0005, հողատեսքը՝ արոտավայր) գյուղատնտեսական նշանակության հողամասը 10 տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով հատկացնել «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ»-ին:
2.2 29.96237 հա (ծածկագիրը՝ 10-017-0220-0001, հողատեսքը՝ արոտավայր) գյուղատնտեսական նշանակության հողամասը 10 տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով հատկացնել «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ»-ին:
2.3 51.33327 հա (ծածկագիրը՝ 10-017-0222-0012, հողատեսքը՝ արոտավայր) գյուղատնտեսական նշանակության հողամասը 10 տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով հատկացնել «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ»-ին:
2.4 14.55775 հա (ծածկագիրը՝ 10-017-0219-0020, հողատեսքը՝ արոտավայր) գյուղատնտեսական նշանակության հողամասը 10 տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով հատկացնել «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ»-ին:
2.5 7.34469 հա (ծածկագիրը՝ 10-017-0232-0006, հողատեսքը՝ այլ) գյուղատնտեսական նշանակության հողամասը 10 տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով հատկացնել «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ»-ին:
3. Նշված հողամասերը հատկացվում է Արենի համայնքում վայրի բնության, կենդանական աշխարհի և բուսականության պահպանման ծրագրեր իրականացնելու նպատակներով: «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ»-ը իրավունք չունի խոչընդոտելու համայնքի բնակիչների մուտքը արոտավայրեր՝ անասունների արածեցման, խոտհնձի, օրենքով չարգելված կենդանիների և թռչունների որսի և խոտաբույսերի հավաքման նպատակով:
4. Առաջարկել Արենի համայնքի ղեկավարին`
ա)«Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ»-ի հետ կնքել համաձայնագիր, համաձայն որի հիմնադրամը պարտավորվում է համայնքի տարածքում իրականացնել սոցիալական ծրագրեր՝ համայնքային ենթակառուցվածքների կառուցման և բարելավման ուղղությամբ:
բ) Հետագա արդյունավետ համագործակցության դեպքում վերանայել անհատույց օգտագործման տրամադրման ժամկետները: