Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 33-րդ հոդվածի պահանջով, Արենի համայնքի ավագանին որոշում է՝ 1․ Արենի համայնքի ավագանու 08 հուլիսի 2022թվականի <<Արենի համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասերի նպատակային նշանակությունը փոխելու մասին>> թիվ 70-Ա որոշման մեջ կատարել փոփոխություն՝ որոշման 3-րդ մասի մեջ 0.015 թիվը փոխարինել 0.04 թվով:
2․ Արենի համայնքի ավագանու 14․06․2023թվականի «Արենի համայնքի Արփի բնակավայրի վարչական տարածքում գտնվող, Արշավիր Եղիազարի Պողոսյանի սեփականության իրավունքով պատանող 1.23327 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասից առանձնացված 0.1943 հա հողամասի նպատակային նշանակության փոփոխությանը համաձայնություն տալու մասին» թիվ 69-Ա որոշման մեջ կատարել փոփոխություն՝ որոշման վերնագրի և տեքստի մեջ 0.1943 թիվը փոխարինել 0.21834 թվով: |