Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջով՝ Արենի համայնքի ավագանին որոշում է՝ 1․ Արենի համայնքի բնակավայրերի դպրոցների տնօրենների կողմից ներկայացված ցուցակների համաձայն, Արենի համայնքի 2024թվականի շրջանավարտներին հատկացնել միանվագ դրամական աջակցություն՝ 5000 ՀՀ դրամի չափով՝ յուրաքանչյուր շրջանավարտի հաշվարկով։
2․ Գումարը փոխանցել ավարտական դասարանների դասղեկներին՝ երեխաներին փոխանցելու նպատակով։ |