Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի պահանջով, Արենի համայնքի ավագանին որոշում է՝ Արենի համայնքի ավագանու 14.01.2022թվականի թիվ 7-ն որոշման մեջ կատարել փոփոխություններ.
1. որոշման 1-ին մասի 1-ին կետը խմբագրել նոր շարադասությամբ հետևյալ կերպ.
1) մուտքային մասով` 835 900 400 ՀՀ դրամ, որից՝
ա) վարչական մուտքեր՝ 481 536 500 ՀՀ դրամ, ֆոնդային մուտքեր՝ 354 363 900 ՀՀ դրամ,
բ) սեփական մուտքեր՝ 146 037 400 ՀՀ դրամ,
գ) պետական բյուջեից ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրամադրվող դոտացիաներ՝ 339 845 400 ՀՀ դրամ,
դ) պետական բյուջեից տրամադրվող նպատակային հատկացումներ /սուբվենցիաներ/ 349 363 902 ՀՀ դրամ,
2. 1-ին մասի 2-րդ կետի մեջ <<963 079 530.7>> թիվը փոխարինել <<923 733 200>> թվով: |