|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Արենի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Արենի համայնք ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Արենի, 0281-6-00-01, areni.vayotsdzor@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
18 հոկտեմբերի 2022 թվականի N 116-Ա |
ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԽԱՉԻԿ ԲՆԱԿԱՎԱՅԻ ԲՆԱԿԻՉ ԱՐՄԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄ ԵՎ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԱՌԱՋԱՐԿԸ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՏԿԱՑՎԱԾ ԳՈՒՄԱՐՈՎ 1 ԳԼՈՒԽ ՀՂԻ ԿՈՎ ԳՆԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջով՝ Արենի համայնքի ավագանին որոշում է. 1. Հարգել Արենի համայնքի ղեկավարի 11.10.2022թվականի թիվ 151 կարգադրությամբ ստեղծված <<Արենի համայնքի Խաչիկ բնակավայրի բնակիչ Արմեն Մանուկյանի կողմից իրականացվող սոցիալական ծրագրի նկատմամբ մշտադիտարկում և հսկողություն իրականացնելու նպատակով>> ժամանակավոր հանձնաժողովի առաջարկը և տալ համաձայնություն Արենիի համայնքապետարանի կողմից հատկացված 500 000 ՀՀ դրամ գումարով գնել մեկ գլուխ հղի կով:
2. Կատարված աշխատանքների մասին պարբերաբար ներկայացնել հաշվետվություն Արենի համայնքի ավագանուն: |
Կողմ -5 ԱԼԱՎԵՐԴՅԱՆ ՋԱՆԻԿ ԱՆՏՈՆՅԱՆ ՇԱՀԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԻՇԽԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ՍԱՇԻԿ ՍԻՄՈՆՅԱՆ ԷԴԻԿ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(289.07 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|