Այսօր: Չորեքշաբթի, 23 Ապրիլի 2025թ.
Արենիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 37
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



11 ապրիլի 2025 թ.

ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՉԻՎԱ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԲՆԱԿԻՉ ՄՈՄԻԿ ՎԱՐԴԱՆԻ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ՇԻՆՈՒԹՅՈՒՆ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Տեղական  ինքնակառավարման  մասին»  ՀՀ  օրենքի  35-րդ  հոդվածի 1-ին մասի 24-րդ, 42-րդ հոդվածի  առաջին  մասի 8-րդ  կետերի«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի   բկետի, 3-րդ մասի և  34-րդ հոդվածի, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի երրորդ մասի , ՀՀ «Քաղաքացիական օրենսգրքի» 188-րդ հոդվածի առաջին  մասի պահանջներով և հիմք ընդունելով    «Արենի համայնքի տարածքում ապօրինի շինությունները հայտնաբերելու, կանխարգելու և դրանց հետևանքները վերացնելու»  նպատակով Արենի համայնքի ղեկավարի կարգադրությամբ ձևավորված հանձնաժողովի  10.04.2025թ. թիվ N-1 Արձանագրությունը,

 
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1.Արենի համայնքի Չիվա բնակավայրի բնակիչ Մոմիկ Վարդանի Պետրոսյանի  կողմից համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի վրա ինքնակամ շինություն կառուցելու  համար  «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված իրավախախտում կատարելու հիմքով  հարուցել վարչական վարույթ:
2․ Մոմիկ Վարդանի Պետրոսյանին 
Վարչական վարույթի գործի քննության համար 2025 թվականի ապրիլի 22-ին, ժամը 11։00-ին հրավիրել Արենիի  համայնքապետարան՝ հասցեն ՀՀ Վայոց ձորի մարզ Արենի համայնք, գ. Արենի 15փ. 2 փկղ շ.6:

3. Սույն որոշման կատարման պարտականությունը վերապահել Արենիի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գևորգ Սիմոնյանին: 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Արենի 15 փ., 2 փկղ․, շ. 6
0281-6-00-01
areni.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50859877@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner