Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության «Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության Կառավարության 2003 թվականի Մայիսի 2-ի N 609-Ն ու 2010 թվականի մարտի 4-ի N 208-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1918-Ն որոշումը և Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի 18.04.2019թվականի թիվ 25 դրական եզարակացությունը, Արենի համայնքի ավագանին որոշում է..
1. Արենի համայնքի Աղավնաձոր բնակավայրի վարչական տարածքում գտնվող <<Տրինիտի>> ՍՊԸ-ին պատկանող 0.49հա գյուղատնտեսական նշանակության հողամասից 0.0443 հա վարելահողը (կադաստրային ծածկագիր՝ 10-006-0350-0001) փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողեր գործառնական նշանակության:
2. Սույն որոշ ուժի մեջ է մտնում հողի սեփականատեր <<Տրինիտի>> ՍՊԸ-ի կողմից հողամասի նպատակային նշանակության փոփոխության հետևանքով առաջացած կադաստրային արժեքների տարբերությունը, որը կազմում է 120718 (մեկ հարյուրքսան հազար յոթհարյուր տասնութ) ՀՀ դրամ, վճարելուց և վճարման անդորրագիրը ներկայացնելուց հետո: