Այսօր: Կիրակի, 28 Ապրիլի 2024թ.
Արենիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 19
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 031
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Արենի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Արենի համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Արենի, 0281-6-00-01, areni.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

05 մարտի 2021 թվականի N 031

ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 30.07.2019ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 85, 23.07.2020ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 83 ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ և <<ԱՐԵՆԻ>> ՀՈԱԿ-ԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՓՈԽԱՆՑՎԱԾ ԲԵԼՈՌՈՒՍ ՄԱԿՆԻՇԻ ՏՐԱԿՏՈՐՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ, ՍԱԿԱԳՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ և ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ՏԵԽՆԻԿԱՆԵՐԸ <<ԱՐԵՆԻ>> ՀՈԱԿ-ԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի  37-րդ հոդված,  «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ և 42-րդ կետերի պահանջներով  և հիմք ընդունելով ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածը` Արենի համայնքի ավագանին որոշում է.

1.  Ուժը կորցրած Ճանաչել Արենի համայնքի ավագանու 30.07.2019 թվականի <<Արենի համայնքի ավագանու 27.02.2019թվականի թիվ 22 որոշումը ուժը կորցրած ճանաչելու և  Արենի համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական տեխնիկաների օգտագործման կարգը և սականգները հաստատելու մասին>> թիվ 85 և 23.07.2020թվականի <<Արենի համայնքի սեփականություն հանդիսացող բելոռուս մակնիշի տրակտորներով համայնքապետարանի պատվերով իրականացրած աշխատանքների դիմաց տրակտորավարի վարձատրության չափ սահմանելու մասին>> թիվ 83 որոշումները:

2.  <<Արենի>> ՀՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով փոխանցել համայնքապետարանին պատկանող գյուղատնտեսական և այլ տեխնիկաները՝ համաձայն սույն որոշման հավելված 1-ի 

3.Սահմանել <<Արենի>> ՀՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով փոխանցված տեխնիկաներով մատուցվող ծառայությունների սակագները համաձայն սույն որոշման հավելված 2-ի,

4. Առաջարկել <<Արենի>> ՀՈԱԿ-ի տնօրենին տեխնիկաները շահագործող անձանց հետ կնքել աշխատանքային պայմանագրեր, համաձայն որի՝

ա) Ծառայությունների դիմաց գանձվող վճարները վճարվում են <<Արենի>> ՀՈԱԿ-ի հաշվապահություն,

բ) Ծառայությունների դիմաց գանձված գումարի 40%-ը՝ հարկերը ներառյալ, վճարվում է տրակտորավարին որպես աշխատավարձ,

գ) սահմանել, որ տեխնիկաներով ծառայությունները մատուցել բացառապես համայնքի ազգաբնակչությանը՝ համայնքի տարածքում: Համայնքի տարածքից դուրս ծառայություններ մատուցելու համար, ՀՈԱԿ-ի տնօրենի հետ լրացուցիչ կնքել գրավոր համաձայնագիր՝ սահմանելով լրացուցիչ վարձավճար՝ ոչ պակաս շուկայական գներից,

դ) պայմանագրի մեջ պարտադիր ներառել տեխնիկաների շահագործման և տեխ. Սպասարկման հետ կապված դրույթները,

5.Իրավաբանական անձանց մատուցել ծառայություններ շուկայական գներին համապատասխան,

6. Արենի համայնքի սեփականություն հանդիսացող Բելոռուս մակնիշի տրակտորներով համայնքապետարանի պատվերով իրականացրած աշխատանքների դիմաց տրակտորավարի կատարած աշխատանքների 1 ժամվա վարձատրության չափ սահմանել 1300 ՀՀ դրամ՝ ներառյալ հարկերը` ապահովելով անհրաժեշտ դիզ. վառելիքով:


Կողմ -0

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(1.52 Մբ)
(1.16 Մբ)
(735.48 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Արենի 15 փ., շ. 3
0281-6-00-01
areni.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50859877@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner