Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով, Արենի համայնքի ավագանին որոշում է՝
1. Արենի համայնքի 2019 թվականի տարեկան բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդ գործառնական դասակարգման 11 բաժնի 01 խմբի 02 դասի 4891 (պահուստային միջոցներ) հոդվածից կատարել հատկացում ֆոնդային բյուջե՝ 15 060 000(տասնհինգ միլիոն վաթսուն հազար) ՀՀ դրամի չափով:
2. Ծախսային մասում կատարել հոդվածային վերաբաշխումներ.
ա) Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ գործառնական դասակարգման 01 բաժնի 06 խմբի 01 դասի 5134 (նախագծահետազոտական ծախսեր) հոդվածին՝ 8 700 000(ութ միլիոն յոթ հարյուր հազար) ՀՀ դրամ,
բ) Նախադպրոցական ուսուցում գործառնական դասակարգման 09 բաժնի 01 խմբի 01 դասի 5113 (շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում) հոդվածին՝ 6 360 000(վեց միլիոն երեք հարյուր վաթսուն հազար) ՀՀ դրամ: