Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի, Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 3-րդ հոդվածի 1-ին կետի, Հայաստանի Հանրապետության Կառավարության 29.12.2011թ.  թիվ 1920-Ն որոշման պահանջներով և հիմք ընդունելով «ՀՀ վարչապետի 2009թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող  միջգերատեսչական հանձնաժողովի» 01/02/2024թ.-ի  N 2/փ-58 դրական եզրակացությունները  Արենի համայնքի ավագանին որոշում է.   Արենի համայնքի Ելփին բնակավայրի վարչական տարածքում գտնվող, Արենի համայնքին  սեփականության իրավունքով պատկանող  0.05886 հա արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական  նպատակային նշանակության հողամասի  (կադաստրային ծածկագիրը՝ 10-020-0066-0003, գործառնական նշանակությունը՝ գյուղատնտեսական արտադրական)  նպատակային նշանակությունը փոխադրել բնակավայրերի նշանակության հողերի կատեգորիա՝ բնակելի  կառուցապատման գործառնական նշանակության՝ ինքնակամ կառուցված բնակելի տունը օրինականացնելու նպատակով: 
   |