Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ և 28-րդ կետերի պահանջներով, Արենի համայնքի ավագանին որոշում է՝ 1․ Արենի համայնքում հիմնադրել «Արենի համայնքի Ելփին բնակավայրի մանկապարտեզ» և «Արենի համայնքի Խաչիկ բնակավայրի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն (ՀՈԱԿ)։
2․ Հաստատել «Արենի համայնքի Ելփին բնակավայրի մանկապարտեզ» և «Արենի համայնքի Խաչիկ բնակավայրի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ների կանոնադրությունները՝ համաձայն սույն որոշման հավելված 1-ի։
3․ Հաստատել «Արենի համայնքի Ելփին բնակավայրի մանկապարտեզ» և «Արենի համայնքի Խաչիկ բնակավայրի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ների հաստիքացուցակները` համաձայն սույն որոշման հավելված 2-ի։ |