Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջով՝ Արենի համայնքի ավագանին որոշում է. Հաստատել Արենի համայնքի ավագանու 26-ը հունիսի 2024 թվականի թիվ 8 հերթական նիստի հետևյալ օրակարգը.
1. Արենի համայնքի ավագանու 26.06.2024թվականի թիվ 8 նիստի օրակարգը հաստատելու մասին։
2․ Արենի համայնքի Աղավնաձոր բնակավայրի վարչական տարածքում գտնվող, Էրիկ Համլետի Հայրապետյանի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին։
3․ Արենի համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերից աճուրդով օտարելու մասին։
4․ Արենի համայնքի կարիքների համար գնված մեկ միավոր աղբատար մեքենան համայնքի հաշվեկշռում ավելացնելու և Արենի ՀՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով հատկացնելու մասին։
5․ Արենի համայնքի ավագանու 2024թվականի թիվ 53, 58, 59 և 69 որոշումների և 047-Ա որոշման հավելված 1-ի մեջ փոփոխություններ կատարելու մասին
6․ Արենի համայնքի ավագանու 25․01․2024թվականի թիվ 002-Ն որոշմամբ հաստատված 2024թվականի տարեկան բյուջեում հոդվածային վերաբաշխումներ կատարելու մասին։
7․ Արենի համայնքի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողամասերից մրցույթով, վարձակալությամբ հատկացնելու մասին։
8․ Արենի համայնքի Խաչիկ բնակավայրի վարչական տարածքում գտնվող 2,41898հա արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողամասը վարձակալությամբ <<ԿՎԱՐՑԻՏ>> ՍՊԸ-ին հատկացնելու մասին։
9․ Արենի համայնքի 2025-27թթ․ միջնաժամկետ ծախսային ծրագիրը հաստատելու մասին։
10․ Արենի համայնքի Արենի բնակավայրի վարչական տարածքում գտնվող, բնակավայրերի նպատակային նշանակության հողամասերը համայնքային սեփականություն ճանաչելու մասին։
11․ Արենի համայնքի Արենի բնակավայրի վարչական տարածքում գտնվող Սահակ Սերյոժայի Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողամասի նպատակային նշանակությունը փոխելուն համաձայնություն տալու մասին։
12․ Արենի համայնքի ավագանու 2024թվականի աշնանային նստաշրջանի հերթական նիստի օր նշանակելու մասին։
|