Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի առաջին մասի երրորդ կետի, 34-րդ հոդվածի առաջին մասի և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 7-րդ կետի պահանջներով՝ Արենի համայնքի ավագանին որոշում է. Արենի համայնքի ավագանու 15 դեկտեմբերի 2017 թվականի «ՀՀ Վայոց ձոր մարզի Արենի համայնքի ավագանու 30-ը նոյեմբերի 2014 թվականի թիվ 26-Ն որոշումը ուժը կորցրած ճանաչելու և Հայաստանի Հանրապետության Վայոց ձոր մարզի Արենի համայնքի կամավոր խնդիրները, դրանց լուծմանն ուղղված սեփական լիազորությունները և դրանց իրականացման կարգը սահմանելու մասին» թիվ 55-Ն որոշման հավելվածի 19-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ կերպ.
19. Արենի համայնքի Խաչիկ բնակավայրում, վերջին 6 (վեց) ամսում գրանցված և մշտական բնակություն ունենալու դեպքում, ըստ բնակավայրի վարչական ղեկավարի կողմից տրված տեղեկանքի, յուրաքանչյուր ծնունդի կամ մահվան դեպքում սահմանվում է միանվագ դրամական օգնություն 50.000 (հիսուն հազար) ՀՀ դրամի չափով: Նշված վճարումը կատարվում է համապատասխան վկայականի առկայության դեպքում: |