Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ և 11-րդ մասերի պահանջներով, Արենի համայնքի ավագանին որոշում է.
1. ՀՀ Վայոց Ձորի մարզում ծանր մետաղական հանքերի շահագործումը արգելելու նպատակով ընդունել Ուղերձ և հղել ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին, ՀՀ Վայոց Ձորի մարզի Ջերմուկ, Վայք, Եղեգնաձոր և Եղեգիս համայնքների ավագանու անդամներին՝ համաձայն սույն որոշման հավելվածի:
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |