Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով, Արենի համայնքի ավագանին որոշում է՝ 1. Արենի համայնքի 2019թվականի տարեկան բյուջեի եկամտային մասի՝ Արենի հողի օտարումից մուտքեր գործառնական դասակարգման 29 բաժնի, 50 խմբի, 00 դասի եկամտատեսակում ավելացնել 5 միլիոն ՀՀ դրամ և նշված գումարը ուղղել.
ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ գործառնական դասակարգման 01 բաժնի 06 խմբի 01 դասի.
ա) 5134 (նախագծահետազոտական ծախսեր) հոդվածին՝ 3 750 000 ( երեք միլիոն յոթ հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ,
բ) 5111 (շենքերի և շինությունների ձեռք բերում) հոդվածին՝ 1 250 000(մեկ միլիոն երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ:
2. Արենի համայնքի 2019թվականի տարեկան բյուջեի վարչական մասի ջրամատակարարում գործառնական դասակարգման 06 բաժնի 03 խմբի 01 դասի 4241(մասնագիտական ծառայություններ) հոդվածից պակասեցնել 27 000 ՀՀ դրամ և նշված գումարը ուղղել նույն ոլորտի 4269(հատուկ նպատակային այլ նյութեր) հոդվածին:
|