Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջով, Արենի համայնքի ավագանին որոշում է՝
1. Տալ համաձայնություն Արենի համայնքի Արենի բնակավայրում կառուցվող <<ԱՐԵՆԻ ՈՒԱՅՆ ՀՈԹԵԼ>> հյուրանոցային համալիրի սպասարկման նպատակով ենթակառուցվածքներ կառուցելու համար տարածքներ հատկացնելուն՝
ա) Կոյուղու մաքրման կայան՝ 30քմ,
բ) Խմելու ջրի պոմպակայան՝ 20քմ,
գ) էլեկտրական փոխակերպիչ ենթակայան՝ 100քմ,
դ) Խմելու ջրի ջրավազան և քլորակայան (կապի գլուխ հանդամասում)՝ 900քմ,
ե) 2 հատ հակահրդեհային ջրավազաններ՝ 900քմ,
2. Առաջարկել համայնքի ղեկավարին, վերը նշված ծրագրերը իրականացնելուց հետո նորակառույց ենթակառուցվածքները՝ բալանսային արժեքներով, ներառել համայնքի հաշվեկշռում: