Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի պահանջով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշումը՝ Արենի համայնքի ավագանին
որոշում է. Տալ համաձայնություն Արենի համայնքի Արենի բնակավայրի վարչական տարածքում գտնվող, Բորիս Գասպարյանի սեփականություն հանդիսացող 0.11046 հա բնակավայրերի նշանակության (ծածկագիրը՝ 10-008-0006-0028, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման, հասցեն՝ ՀՀ ՎՁՄ, Արենի համայնք, Արենի 36-րդ փողոց 2) հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել, էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա՝ էներգետիկայի գործառնական նշանակության՝ ֆոտովոլտային արևային վահանակների տեղադրման և շահագործման նպատակով։ |