Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի պահանջով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշումը, ՀՀ կառավարության 17․06․2021թվականի թիվ 987-Ն որոշման հավելվածի 1-ին մասի 14-րդ կետը, ՀՀ Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ մասը՝ Արենի համայնքի ավագանին որոշում է. Արենի համայնքի Աղավնաձոր բնակավայրի վարչական տարածքում գտնվող <<Թադեուս>> ՍՊ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող 3,124627հա (ծածկագիրը՝ 10-006-0254-0038, հողատեսքը՝ խոտհարք) գյուղատնտեսական նշանակության հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի կատեգորիա, արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակության՝ գինու գործարան կառուցելու նպատակով։ |