Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 33-րդ հոդվածի և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 28-րդ կետի պահանջներով՝ Արենի համայնքի ավագանին որոշում է. 1․ Արենի համայնքի ավագանու 28․11․2024թվականի << 2025 թվականի համար Արենիի համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին>> թիվ 174-Ա որոշման հավելվածում կատարել լրացումներ և փոփոխություններ․
1) հավելվածի 38-րդ տողից հետո ավելացնել նոր 39-րդ տող հետևյալ բովանդակությամբ․
հ/հ |
Հաստիքի անվանումը |
Հաստիքային միավորը |
աշխատակիցների թվաքանակը |
պաշտոնային դրույքաչափը |
Աշխատավարձի չափը |
ծածկագիրը |
21 |
Աշխատակազմի առաջին կարգի մասնագետ |
1 |
1 |
233000 |
233000 |
3․2-8 |
2) հավելվածից հանել 41-րդ տողը
3) 38-ից 42 համարները վերախմբագրել։
4) Համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկի աղյուսակի ընդամենը տողը շարադրել նոր խմբագրությամբ՝
Ընդամենը |
27 |
27 |
7691800 |
7691800 |
5) Աղյուսակի վերջին՝ ընդամենը տողը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ կերպ՝
Ընդամենը |
64,5 |
71 |
15419600 |
16444100 |
2. Արենի համայնքի ղեկավարին` մեկշաբաթյա ժամկետում դիմել ՀՀ Կառավարության լիազորած պետական կառավարման մարմնին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի 26.12.2017 թվականի «ՀՀ Վայոց ձոր մարզի Արենիի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատելու մասին» թիվ 365-Ա որոշմամբ հաստատված հրամանում փոփոխություններ կատարելու առաջարկությամբ. այն է՝
1) ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի «ՀՀ Վայոց ձորի մարզի Արենիի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատելու մասին» 26.12.2017 թվականի թիվ 365-Ա հրամանով հաստատված հավելվածի 3-րդ մասի, 3.2-րդ կետում ավելացնել նոր 8-րդ ենթակետ.
«ՀՀ Վայոց ձորի մարզի Արենիի համայնքապետարանի աշխատակազմի առաջին կարգի մասնագետ», ծածկագիր՝ 3.2-8,
2) ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի «ՀՀ Վայոց ձորի մարզի Արենիի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատելու մասին» 26.12.2017 թվականի թիվ 365-Ա հրամանով հաստատված հավելվածի 3-րդ մասի, 3.3-րդ կետը հանել /կրճատել/
3․ Սույն որոշմամբ կատարված փոփոխությունները և լրացումները ուժի մեջ են մտնում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կողմից համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում համապատասխան փոփոխություններ կամ լրացումներ կատարելու մասին իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից. |