Այսօր: Շաբաթ, 19 Հուլիսի 2025թ.
Արենիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 087-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԳԵՎՈՐԳ ՍԻՄՈՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արենի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, «Հայաստանի Հանրապետության  բյուջետային համակարգի մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի դրույթներով և հիմք ընդունելով համայնքի բյուջեի կատարման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու նպատակով Արենիի համայնքի ավագանու խմբակցությունների կողմից ներկայացված ավագանու անդամների թեկնածությունները. Արենի համայնքի ավագանին որոշում է՝

1. Համայնքի ավագանին համայնքի բյուջեի կատարման վերահսկողությունն իրականացնում է ավագանու անդամների միջոցով կամ աուդիտորական մասնագիտացված կազմակերպության միջոցով տարին մեկ անգամ պարբերականությամբ:

2․Հաստատել սույն որոշման 1-ին կետում նշված վերահսկողությունն իրականացնող ավագանու անդամների ցանկը՝ համաձայն հավելվածի։

3․ Սահմանել համայնքի բյուջեի կատարման վերահսկողության հիմնական խնդիրները՝

ա) բյուջետային մուտքերի կանխատեսումների և բյուջետային ելքերի նախահաշիվները կազմելու հիմնավորվածության ստուգում,

բ) բյուջետային միջոցների, ներառյալ` վարկերի և ներգրավված այլ փոխառու միջոցների ծախսման օրինականության ստուգում,

գ) բյուջետային պարտավորությունների կատարման, հաստիքանախահաշվային կարգապահության պահպանման, հաշվապահական հաշվառման և հաշվետվության վիճակի գնահատում,

դ) բյուջետային հիմնարկների և կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության նկատմամբ վերահսկողության սահմանում,

ե) բյուջետային գործընթացի նկատմամբ օրենքով սահմանված այլ պահանջների կատարման ապահովում:

4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


Նախագիծ կազմող ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Արենի 15 փ., 2 փկղ․, շ. 6
0281-6-00-01
areni.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50859877@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner