Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջով՝ Արենի համայնքի ավագանին որոշում է.
Հաստատել Արենի համայնքի ավագանու 18-ը հունվարի 2023թվականի թիվ 01 արտահերթ նիստի հետևյալ օրակարգը.
1. Արենի համայնքի ավագանու 18.01.2023թվականի թիվ 01 նիստի օրակարգը հաստատելու մասին:
2. Արենի համայնքի ավագանու 2022թվականի թիվ 137-Ն, թիվ 139-Ա և թիվ 160-Ա որոշումների մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:
3. Արենի համայնքի վարչական տարածքում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողամասերի նպատակային նշանակությունը փոխելուն համաձայնություն տալու մասին:
4. Արենի համայնքի համայնքային սեփականություն հանդիսացող 2023թվականի գույքի կառավարման պլանը հաստատելու մասին:
5. Արենի համայնքի 2023թվականի տարեկան բյուջեն հաստատելու մասին: