Այսօր: Չորեքշաբթի, 1 Մայիսի 2024թ.
Արենիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 30
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 28-Լ
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԳԵՎՈՐԳ ՍԻՄՈՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արենի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԴՈՒՐՍ ԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԵՎ ՈՉ ՊԻՏԱՆԻ ԳՈՒՅՔԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 184-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 32-րդ կետի և 77-րդ հոդվածի պահանջներով, Արենի համայնքի ավագանին որոշում է՝ 

1. Հաստատել Արենի համայնքի սեփականություն հանդիսացող, դուրս գրման ենթակա և ոչ պիտանի գույքի ցանկը համաձայն սույն որոշման հավելվածի: 

2. Առաջարկել համայնքի ղեկավարին.

ա) պաշտոնական գրությամբ դիմել Արենի համայնքի կազմի մեջ մտնող նախկին համայնքների ղեկավարներին, դուրս գրման ենթակա գույքի ցանկում ըդգրկված գույքերի մասով պարզաբանումներ ստանալու պահանջով՝ գույքի գտնվելու վայրի և տեխնիկական վիճակի մասին:

բ) ստեղծել հանձնաժողով՝ կազմում ընդգրկելով համայնքի ավագանու անդամներին, բնակավայրերի վարչական ղեկավարներին ինչպես նաև համայնքապետարանի աշխատակազմի համապատասխան մասնագետների,  սույն որոշման ա) ենթակետում նշված գրության պատասխանները քննարկելու և ավագանու առաջիկա նիստի ընթացքում արդյունքները ամփոփ ելու նպատակով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԵՎՈՐԳ ՍԻՄՈՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Արենի 15 փ., շ. 3
0281-6-00-01
areni.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50859877@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner