Այսօր: Չորեքշաբթի, 4 Հունիսի 2025թ.
Արենիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 39
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



21 մայիսի 2025 թ.

ԱՐՄԻՆԵ ՎԱՐԴԱՆԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ « ՋՈՆ ԵՎ ՀԱՍՄԻԿ ՄԿՐՏԻՉՅԱՆՆԵՐ ԱՐԵՆԻԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ և 24-րդ կետերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2020 թվականի մարտի 26-ի՝ «Համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու մրցույթի նախապատրաստման, անցկացման և արդյունքների ամփոփման կարգը հաստատելու մասին» N 02-Ն հրամանով հաստատված կարգի 72-րդ կետը, «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի «Արենի համայնքի Աղավնաձոր բնակավայրի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ անցկացնող մրցութային հանձնաժողովի 2025 թվականի մայիսի 16-ի N 3 որոշումը,ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից տրված նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագիրը (Սերիա Ա N1187, տրված՝ 14․02․2025 թ․)  և մրցույթում հաղթող ճանաչված Արմինե Վարդանի Խաչատրյանի դիմումը․

1․ Սույն թվականի մայիսի 21--ից Արմինե Վարդանի Խաչատրյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի «Ջոն և Հասմիկ Մկրտիչյաններ Արենիի  մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնում՝ լուծելով30 հուլիսի 2024 թվականի թիվ 01 որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը։

2․ Արմինե Վարդանի Խաչատրյանի հետ կնքել աշխատանքային պայմանագիր 5 (հինգ) տարի ժամկետով։

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Արենի 15 փ., 2 փկղ․, շ. 6
0281-6-00-01
areni.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50859877@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner