Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի պահանջով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1920-Ն որոշումը, ՀՀ կառավարության 17․06․2021թվականի թիվ 987-Ն որոշման հավելվածի 1-ին մասի 9-րդ կետը՝ Արենի համայնքի ավագանին որոշում է. Տալ համաձայնություն Արենի համայնքի Արենի բնակավայրի վարչական տարածքում գտնվող Ավետիք Սիմոնյանին սեփականության իրավունքով պատկանող 0.245հա գյուղատնտեսական նշանակության (ծածկագիրը՝ 10-008-0194-0010, հողատեսքը՝ վարելահող) հողամասից առանձնացված 0,12958հա հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա՝ բնակելի կառուցապատման գործառնական նշանակության։
|