Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջով՝ Արենի համայնքի ավագանին որոշում է. Հաստատել Արենի համայնքի ավագանու 06-ը մայիսի 2019 թվականի թիվ 7 արտահերթ նիստի հետևյալ օրակարգը.
1. Արենի համայնքի ավագանու 06 մայիսի 2019 թվականի թիվ 7 նիստի օրակարգը հաստատելու մասին,
2. Արենի համայնքի 2019 թվականի տարեկան բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից ֆոնդային բյուջե գումար հատկացնելու և հոդվածային վերաբաշխումներ կատարելու մասին,
3. Արենի համայնքը էկո-տնտեսական տարածք դարձնելու և համայնքում մետաղական հանքարդյունաբերությունն արգելելու մասին,
4. Արենի համայնքի Աղավնաձոր բնակավայրի վարչական տարածքում գտնվող <<Տրինիտի >> ՍՊԸ-ին պատկանող 0.0443 հա գյուղատնտեսական նշանակության վարելահողի նպատակային նշանակությունը փոխելու մասին,
5. Արենի համայնքի Չիվա բնակավայրի բնակիչ Հրաչ Հայրապետյանի դիմումը քննարկելու և դրամական օգնություն տրամադրելու մասին ,
6. Մայիսի 9-ին նվիրված միջոցառումները պատշաճ կազմակերպելու համար Արենի համայնքի 2019թվականի տարեկան բյուջեից արցախյան պատերազմի ժամանակ և հայկական բանակում զոհված զինծառայողների ընտանիքներին, արցախյան պատերազմի վետերաններին, 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակիցներին դրամական օգնություն տրամադրելու մասին.
7. Մայիսի 25-ին վերջին զանգի միջոցառումները կազմակերպելու համար համայնքի 9 բնակավայրերի ավարտական դասարանների աշակերտներին դրամական օգնություն տրամադրելու մասին ,
8. Համայնքում 2019 թվականի 1-ին փուլով իրականացվելիք համաֆինանսավորվող ծրագրերի առաջնահերթությունը սահմանելու մասին:
|