Այսօր: Կիրակի, 5 Մայիսի 2024թ.
Արենիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 21
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 101
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԳԵՎՈՐԳ ՍԻՄՈՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արենի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2021 թվականի N_
ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐԵՆԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ԴԻՄՈՒՄԸ ՀՐԱՏԱՊ ԿԱՐԳՈՎ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ, ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ ՋՐՈՎ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՆՈՐ ՋՐԱԳԻԾ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԳՈՒՄԱՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ և 42-րդ կետերի պահանջով՝ Արենի համայնքի ավագանին որոշում է.

1. Հարգել Արենի համայնքի Արենի բնակավայրի բնակիչների դիմումը և տալ համաձայնություն, որպես հրատապ և անհետաձգելի լուծում պահանջող հիմնախնդիր, <<Նորավանքի ձոր>> կոչվող տարածքի վերջնամասում գտնվող ջրաղբյուրից պոլիէթիլենային խողովակներով (մոտավորապես 4կմ երկարության) անցկացնել նոր ջրագիծ՝ բնակչությանը կենսական նշանակություն ունեցող ջրով ապահովելու նպատակով:

2. Աշխատանքների կատարման գործընթացին ներգրավվել շահառու բնակիչներին:

3. Ծրագրի ընդհանուր բյուջեի առավելագույն գումար սահմանել հինգ միլիոն ՀՀ դրամ:

4. Աշխատանքների իրականացման ժամանակ ներգրավվել համայնքին պատկանող տեխնիկաները:

5. Արենի ՀՈԱԿ-ի տնօրենին՝  հատկացնել սահմանված չափով  վառելիք և կատարել համապատասխան վճարումներ, ձեռք բերել ջրագծի կառուցման համար անհրաժեշտ նյութեր և պարագաներ:  

6. Առաջարկել Արենի համայնքի ղեկավարին իրականացվելիք աշխատանքներին զուգահեռ, օրենքով սահմանված կարգով ջուրը ներկայացնել լաբորատոր փորձաքննության և ստանալ համապատասխան թույլտվություններ՝ հետագայում որպես խմելու ջուր օգտագործելու նպատակով:

7. Արենի համայնքի ղեկավարին՝ կազմել նախահաշիվ, իրականացնել պահանջվող աշխատանքները և ծրագրի ավարտից հետո ներկայացնել մանրամասն հաշվետվություն համայնքի ավագանուն:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԵՎՈՐԳ ՍԻՄՈՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Արենի 15 փ., շ. 3
0281-6-00-01
areni.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50859877@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner