Այսօր: Կիրակի, 23 Փետրվարի 2025թ.
Արենիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 10
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 013-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արենի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 28․11․2024ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 175-Ա ՈՐՈՇՄԱՆ ՀԱՎԵԼՎԱԾ 4-ՈՒՄ, 24․12․2024ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 201-Ա ԵՎ 20․12․2024ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 189-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ։

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի պահանջով  Արենի համայնքի ավագանին որոշում է. 

   1․ Արենի համայնքի ավագանու 28․11․2024թվականի <<2025 թվականի համար Արենի համայնքի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների (ՀՈԱԿ-ների) աշխատակիցների թվաքանակները, հաստիքացուցակները և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին>> թիվ 175-Ա որոշման 4-րդ հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման հավելված 1-ի։

2․ Արենի համայնքի ավագանու 24․12․2024թվականի թիվ 201-Ա <<Արենի համայնքում մասնակցային բյուջետավորման գործընթաց սկսելու մասին>> թիվ 201-Ա որոշման մեջ կատարել փոփոխություններ․

1) 2-րդ մասում  <<50 մլն>>  թիվը փոխարնել <<35 մլն>> թվով,

2) Դադարեցնել 3-րդ կետի գործողությունը։

3․ Արենի համայնքի ավագանու 20․12․2024թվականի <<Արենի համայնքի Աղավնաձոր բնակավայրի վարչական տարածքում գտնվող Թադեուս ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող 0,033513հա գյուղատնտեսական նշանակության հողամասի նպատակային նշանակության փոփոխությանը համաձայնություն տալու մասին>> թիվ 189-Ա որոշման վերնագրի և տեքստի մեջ <<Թադեուս ՍՊԸ-ին>> բառերը փոխարինել <<Վարդգես Լենդրուշի Վարդանյանին>> բառերով։

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԵՎՈՐԳ ՍԻՄՈՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Արենի 15 փ., 2 փկղ․, շ. 6
0281-6-00-01
areni.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50859877@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner