Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի պահանջներով և «Հայաստանի Հանրապետության Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով, հիմք ընդունելով Արենի համայնքի ղեկավարի առաջարկությունը, Արենի համայնքի ավագանին որոշում է՝ Հաստատել Արենի համայնքի ավագանու 18-ը հունվարի 2023 թվականի թիվ 005-Ն որոշմամբ հաստատված բյուջեում կատարվող հետևյալ փոփոխությունները և վերաբաշխումները
1. Արենիի համայնքապետարանի հողի օտարումից մուտքեր 29 բաժնի 50 խմբի 00 դասի եկամտատեսակում ավելացնել 7 000 000 ՀՀ դրամ:
2.Կառավարման մարմնի պահպանում գործառնական դասակարգման 01 բաժնի 01 խմբի 01 դասի
ա/ 4111 /աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ/ հոդվածից պակասեցնել 900000 ՀՀ դրամ,
բ/ 4221 /ներքին գործուղումներ/ հոդվածից պակասեցնել 366909 ՀՀ դրամ:
3. Արենիի այլ մշակութային միջոցառումներ 08 բաժնի 02 խմբի 04 դասի 4267 /կենցաղային և հանրային սննդի նյութեր/ հոդվածից պակասեցնել 800000 ՀՀ դրամ:
4. Արենիի այլ մշակութային միջոցառումներ 08 բաժնի 02 խմբի 04 դասի 4269 /հատուկ նպատակային այլ նյութեր/ հոդվածին ավելացնել 900000 ՀՀ դրամ:
5. Նախադպրոցական ուսուցում գործառնական դասակարգման 09 բաժնի 01 խմբի 01 դասի 4637/ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին / հոդվածին ավելացնել 1166909 ՀՀ դրամ:
6. Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ գործառնական դասակարգման 01 բաժնի 06 խմբի 01 դասի 5112 (շենքերի և շինությունների շինարարություն) հոդվածին ավելացնել 7000000 ՀՀ դրամ:
|