Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի պահանջներով և «Հայաստանի Հանրապետության Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով, հիմք ընդունելով Արենի համայնքի ղեկավարի առաջարկությունը, Արենի համայնքի ավագանին որոշում է՝
Հաստատել Արենի համայնքի ավագանու 15-ը hունվարի 2025 թվականի թիվ 002-Ն որոշմամբ հաստատված 2025 թվականիտարեկան բյուջեում կատարվող հետևյալ փոփոխությունները և վերաբաշխումները՝
1.
1. Կառավարման մարմնի պահպանում 01 բաժնիի 01 խմբի 01դասի 4239/ընդհանուր բնույթի այլ ծառայություններ/ հոդվածից պակասեցնել 100 000 ՀՀդրամ,4267/կենցաղային և հանրային սննդի նյութեր/ հոդվածից՝ 300 000 ՀՀդրամ: Նշված գումարները ուղղել նույն ոլորտի՝
ա/ 4831/դատարանների կողմից նշանակված տույժեր և տուգանքներ/ հոդվածին 100 000 ՀՀդրամ,
բ/ 4215/ապահովագրական ծախսեր/ հոդվածին 300 000 ՀՀդրամ,
2. Արենի համայնքի 2025 թվականի տարեկան բյուջեի վարչական մասի ՀՀ համայնքների պահուստային ֆոնդ 11 բաժնի 01 խմբի 02 դասի գործառնական դասակարգման 4891 /պահուստային միջոցներ/ հոդվածից պակասեցնել 44 000 000 ՀՀդրամ և ուղղել՝
ա/ ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ գործառնական դասակարգման 01 բաժնի 06 խմբի 01 դասի 4621/ընթացիկ դրամաշնորհներ միջազգային կազմակերպություներին/ հոդվածին 24 000 000 ՀՀ դրամ,
բ/ Արենիի այլ մշակութային միջոցառումներ 08 բաժնի 02 խմբի 04 դասի 4727/կրթական,մշակութային և սպորտային նպաստներ բյուջեից/ հոդվածին 5 000 000 ՀՀ դրամ,
գ/ ընդհանուր բնույթի այլ ծառայություններ 01 բաժնի 03 խմբի 03 դասի 4819/նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին/ հոդվածին 15 000 000 ՀՀդրամ,
3. Արենի այլ ոչ հարկային եկամուտներ 28 բաժնի 50 խմբի 00 դասի եկամտատեսակում ավելացնել 319 200 ՀՀ դրամ և նշված գումարն ուղղել՝
նախադպրոցական ուսուցում 09 բաժնի 01 խմբի 01 դասի 4512 /Սուբսիդիաներ ֆինանսական պետական կազմակերպություններին/ հոդվածին: