Այսօր: Շաբաթ, 7 Հունիսի 2025թ.
Արենիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 9
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 078-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արենի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ 2025ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 15-ԻՑ ՕԳՈՍՏՈՍԻ 15-Ը ՆԵՐԱՌՅԱԼ ԱՄԱՌԱՅԻՆ ՃԱՄԲԱՐՆԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով  «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջով, Արենի համայնքի ավագանին որոշում է՝

1․ Արենի համայնքի բնակավայրերում (Արենի, Ագարակաձոր, Աղավնաձոր, Արփի, Ելփին, Չիվա, Խաչիկ և Ռինդ )  2025 թվականի հունիսի 15-ից օգոստոսի 15-ը ներառյալ դպրոցահասակ երեխաների համար կազմակերպել ամառային ճամբարներ։

2․ Առաջարկել Արենի համայնքի ղեկավարին՝

1) Արենի, Ագարակաձոր, Աղավնաձոր,  Ելփին, Չիվա և Ռինդ բնակավայրում քաղաքացիաիրավական պայմանագրով ընդունել մեկ աշխատակից։

2) Աշխատավարձը սահմանել օրական 4500 ՀՀ դրամ՝ ներառյալ հարկերը։

3) Աշխատավարձը վճարել բնակավայրերի վարչական ղեկավարների կողմից ներկայացված աշխատած օրերի հաշվարկով։

4) Ճամբարների բնականոն գործունեությունը ապահովելու նպատակով հատկացնել համապատասխան  գույք և պարագաներ։

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԵՎՈՐԳ ՍԻՄՈՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Արենի 15 փ., 2 փկղ․, շ. 6
0281-6-00-01
areni.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50859877@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner