Այսօր: Հինգշաբթի, 2 Մայիսի 2024թ.
Արենիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 60
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 153-Ն
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Արենի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Արենի համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Արենի, 0281-6-00-01, areni.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 դեկտեմբերի 2021 թվականի N 153-Ն

ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2021ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՄԱՍԻ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐ՝ ՍՈՒԲՎԵՆՑԻԱՆԵՐ ԵԿԱՄՏԱՏԵՍԱԿՈՒՄ ԱՎԵԼԱՑՈՒՄ և ԾԱԽՍԱՅԻՆ ՄԱՍՈՒՄ ՀՈԴՎԱԾԱՅԻՆ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով՝ Արենի համայնքի ավագանին որոշում է.

1. Արենի համայնքի 2021թվականի տարեկան բյուջեի եկամտային մասի՝ ՀՀ պետական բյուջեից նպատակային հատկացումներ՝ սուբվենցիաներ եկամտատեսակում ավելացնել 156 098 250 ՀՀ դրամ և նշված գումարը ուղղել.

ա) Ջրամատակարարում և կոյուղու համակարգեր գործառնական դասակարգման 06 բաժնի 03 խմբի 01 դասի 5112 (շենքերի և շինությունների շինարարություն) հոդվածին 20 293 000 ՀՀ դրամ,

բ) Ոռոգում գործառնական դասակարգման 04 բաժնի 02 խմբի 04 դասի 5112 (շենքերի և շինությունների շինարարություն) հոդվածին 105 448 000 ՀՀ դրամ,

գ) Փողոցային լուսավորություն գործառնական դասակարգման 06 բաժնի 04 խմբի 01 դասի 5112 (շենքերի և շինությունների շինարարություն) հոդվածին 10 969 023 ՀՀ դրամ,

դ) ճանապարհային տրանսպորտ գործառնական դասակարգման 04 բաժնի 05 խմբի 01 դասի 5112 (շենքերի և շինությունների շինարարություն) հոդվածին 6 550 000 ՀՀ դրամ,

ե) Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ գործառնական դասակարգման 01 բաժնի 06 խմբի 01 դասի 5112 (շենքերի և շինությունների շինարարություն) հոդվածին 12 838 227 ՀՀ դրամ,

2. Արենի համայնքի 2021թվականի տարեկան բյուջեի վարչական մասի արտադպրոցական դաստիրակություն գործառնական դասակարգման 09 բաժնի 05 խմբի 01 դասի 4637 (ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին) հոդվածից պակասեցնել 2 950 000 ՀՀ դրամ և ուղղել  ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ գործառնական դասակարգման 01 բաժնի 06 խմբի 01 դասի 4657 (այլ կապիտալ դրամաշնորհներ) հոդվածին:

3. Արենի համայնքի 2021թվականի տարեկան բյուջեի վարչական մասի կառավարման մարմնի պահպանում գործառնական դասակարգման 01 բաժնի 01 խմբի 01 դասի 4111 (աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ) հոդվածից պակասեցնել 5 000 000 ՀՀ դրամ և ուղղել  ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ գործառնական դասակարգման 01 բաժնի 06 խմբի 01 դասի 4637  (ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին) հոդվածին՝  5 000 000 ՀՀ դրամ:


Կողմ -7

ԱԼԱՎԵՐԴՅԱՆ ՋԱՆԻԿ

ԱՆՏՈՆՅԱՆ ՇԱՀԵՆ

ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՆՈՒՇԱՎԱՆ

ԻՍՐԱՅԵԼՅԱՆ ԱՐԾՐՈՒՆԻ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԻՇԽԱՆ

ՍԻՄՈՆՅԱՆ ԷԴԻԿ

ՍԻՄՈՆՅԱՆ ՄԱՌԼԵՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(1.36 Մբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Արենի 15 փ., շ. 3
0281-6-00-01
areni.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50859877@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner