Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի պահանջներով և «Հայաստանի Հանրապետության Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով, հիմք ընդունելով Արենի համայնքի ղեկավարի առաջարկությունը, Արենի համայնքի ավագանին որոշում է՝ Հաստատել Արենի համայնքի ավագանու 25-ը հունվարի 2024 թվականի թիվ 002-Ն որոշմամբ հաստատված բյուջեում կատարվող հետևյալ փոփոխությունները և վերաբաշխումները
1․Արենի համայնքի 2024 թվականի տարեկան բյուջեի վարչական մասի ՀՀ համայնքների պահուստային ֆոնդ 11 բաժնի 01 խմբի 02 դասի գործառնական դասակարգման 4891 (պահուստային միջոցներ) հոդվածից պակասեցնել 8 000 000 ՀՀ դրամ և նշված գումարը ուղղել․
ա/ Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ գործառնական դասակարգման 01 բաժնի 06 խմբի 01 դասի 4637 /դրամաշնորհներ համայնքային և պետական ոչ առևտրային կազմակերպություններին/ հոդվածին 2 000 000 ՀՀ դրամ,
բ/ Ոռոգում գործառնական դասակարգման 04 բաժնի 02 խմբի 04 դասի 4637 /դրամաշնորհներ համայնքային և պետական ոչ առևտրային կազմակերպություններին/ հոդվածին 2 000 000 ՀՀ դրամ,
գ/ Արտաքին լուսավորության ցանց գործառնական դասակարգման 06 բաժնի 04խմբի 01 դասի 4637 /դրամաշնորհներ համայնքային և պետական ոչ առևտրային կազմակերպություններին/ հոդվածին ավելացնել 1 000 000 ՀՀ դրամ:
դ/ Ջրամատակարարում և կոյուղու համակարգ գործառնական դասակարգման 06 բաժնի 03խմբի 01 դասի 4637 /դրամաշնորհներ համայնքային և պետական ոչ առևտրային կազմակերպություններին/ հոդվածին ավելացնել 3 000 000 ՀՀ դրամ:
|