Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ և 6-րդ կետերի պահանջով,
Արենի համայնքի ավագանին որոշում է.
1․ Հայաստանի Հանրապետությունում բուսաբուծության աջակցության ծրագրի շրջանակներում Արենիի համայնքապետարանին փոխանցված 9 745 558 ՀՀ դրամ գումարը փոխանցել շահառուներին՝ համաձայն սույն որոշման հավելված 1-ի։
2․ Վերոնշյալ ծրագրի շրջանակներում մոնիտորինգ իրականացրած Արենիի համայնքապետարանի աշխատակիցներին տրամադրված ընդհանուր գումարի 3%-ը, որը կազմում է 292 366 ՀՀ դրամ, համամասնորեն փոխանցել հանձնաժողովի անդամներին՝ համաձայն սույն որոշման հավելված 2-ի։