Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով, Արենի համայնքի ավագանին որոշում է՝
1.ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ 01 բաժնի 06 խմբի 01 դասի 4239 / ընդհանուր բնույթի այլ ծառայություններ / հոդվածից պակասեցնել 316 000 ՀՀ դրամ և ուղղել նույն ոլորտի 4622 /կապիտալ դրամաշնորհներ միջազգային կազմակերպություններին/ հոդվածին:
2. Արենիի այլ ոչ հարկային եկամուտներ 28 բաժնի 50 խմբի 00 դասի եկամտատեսակում ավելացնել 10 000 000 ՀՀ դրամ և նշված գումարը ուղղել
ա/ Արենի համայնքի սոց անապահով անձանց աջակցություն 10 բաժնի 07 խմբի 01 դասի 4729 /այլ նպաստներ բյուջեից/ հոդվածին՝ 1000000 ՀՀ դրամ:
բ/ Արենիի համայնքապետարանի պահուստային ֆոնդ գործառական դասակարգման 11 բաժնի 01խմբի 02 դասի 4891 /պահուստային միջոցներ/ հոդվածին՝ 9000000 ՀՀ դրամ:
Արենիի համայնքապետարանի պահուստային ֆոնդ գործառական դասակարգման 11 բաժնի 01խմբի 02 դասի 4891 /պահուստային միջոցներ/ հոդվածից կատարել հատակացում ֆոնդային բյուջե 9000000 ՀՀ դրամ և նշված գումարը ուղղել
ա/ոռոգման ցանցի կառուցում և վերանորոգում գործառնական դասակարգման 04 բաժնի 02 խմբի 04 դասի 5112 /շենքերի և շինությունների շինարարություն / հոդվածին՝ 4000000 ՀՀ դրամ,
բ/ջրամատակարարում և կոյուղու համակարգ 06 բաժնի 03 խմբի 01 դասի 5112 /շենքերի և շինությունների շինարարություն / հոդվածին՝ 5000000 ՀՀ դրամ: