Այսօր: Չորեքշաբթի, 8 Հոկտեմբերի 2025թ.
Արենիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 193
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 131-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արենի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 15․01․2025 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 002-Ն ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՀՈԴՎԱԾԱՅԻՆ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի պահանջներով և «Հայաստանի Հանրապետության Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով, հիմք ընդունելով Արենի համայնքի ղեկավարի առաջարկությունը, Արենի համայնքի ավագանին որոշում է՝

 Հաստատել Արենի  համայնքի ավագանու 15-ը hունվարի 2025 թվականի  թիվ 002-Ն որոշմամբ հաստատված 2025 թվականի տարեկան բյուջեում կատարվող  հետևյալ փոփոխությունները և  վերաբաշխումները՝

 1. Կառավարման մարմնի պահպանում գործառնական դասակարգման 01 բաժնի 01 խմբի 01 դասի  4222 /արտասահմանյան գործուղումների գծով ծախսեր/ հոդվածից պակասեցնել  800 000 ՀՀ դրամ և ուղղել՝

   1) կառավարման մարմնի պահպանում գործառնական դասակարգման 01 բաժնի 01 խմբի 01 դասի 4215 /ապահովագրական ծախսեր/ հոդվածին 225 000 ՀՀ դրամ, 4235/կառավարչական ծառայություններ/ հոդվածին ՝ 375 000 ՀՀ դրամ,

   2) ընդհանուր բնույթի այլ ծառայություններ գործառնական դասակարգման 01 բաժնի 03 խմբի 03 դասի 4819 /նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին/ հոդվածին 200 000 ՀՀ դրամ:

 2. Արտադպրոցական դաստիարակություն գործառնական դասակարգման 09 բաժնի 05 խմբի 01 դասի 4239 /ընդհանուր բնույթի այլ ծառայություններ/ հոդվածից պակասեցնել 1 500 000 ՀՀ դրամ, 4269 /հատուկ նպատակային այլ նյութեր/ հոդվածից ՝1 500 000 ՀՀ դրամ, 4512 /սուբսիդիաներ ֆինանսական պետական կազմակերպություններին/ հոդվածից ՝ 3 300 000 ՀՀ դրամ: Պակասեցված  ընդհանուր 6 300 000 ՀՀ դրամն ուղղել  ընդհանուր բնույթի այլ ծառայություններ գործառնական դասակարգման 01 բաժնի 03 խմբի 03 դասի 4819 /նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին/ հոդվածին:

3. Արենիի այլ մշակութային միջոցառումներ գործառնական դասակարգման 08 բաժնի 02 խմբի 04 դասի 4727 /կրթական, մշակութային և սպորտային նպաստներ բյուջեից/ պակասեցնել 1 470 000 ՀՀ դրամ, 4236 /կենցաղային և հանրային սննդի ծառայություններ/ հոդվածից՝ 1 000 000 ՀՀ դրամ,4239/ընդհանուր բնույթի այլ ծառայություններ/ հոդվածից՝  4 000 000 ՀՀ դրամ: Պակասեցված ընդհանուր   6 470 000 ՀՀ դրամն ուղղել  ընդհանուր բնույթի այլ ծառայություններ գործառնական դասակարգման 01 բաժնի 03 խմբի 03 դասի 4819/ նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին/ հոդվածին:

4. Արենի այլ ոչ հարկային եկամուտներ 28 բաժնի 50 խմբի 00 դասի եկամտատեսակում ավելացնել 7 874 149 ՀՀ դրամ, նշված գումարն ուղղել՝

1) գյուղատնտեսություն 04 բաժնի 02 խմբի 01 դասի 4729 /այլ նպաստներ բյուջեից/ հոդվածին 7 664 805 ՀՀ դրամ,

2)  կառավարման մարմնի պահպանում գործառնական դասակարգման 01 բաժնի 01 խմբի 01 դասի 4111 /աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ/ հոդվածին 229 334 ՀՀ դրամ:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԵՎՈՐԳ ՍԻՄՈՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Արենի 15 փ., 2 փկղ․, շ. 6
0281-6-00-01
areni.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50859877@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner