Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության Կառավարության 2003 թվականի Մայիսի 2-ի N 609-Ն ու 2010 թվականի մարտի 4-ի N 208-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության Կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1920-Ն որոշումը, Համլետ Պետրոսյանի դիմումը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 7-րդ հոդվածի 15-րդ մասի պահանջներով՝ Արենի համայնքի ավագանին որոշում է. Հարգել քաղաքացու դիմումը ր Արենի համայնքի Արփի բնակավայրի բնակիչ Համլետ Էդվարդի Պետրոսյանի սեփականություն հանդիսացող, Արփի բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 0.493 հա գյուղատնտեսական նշանակության (գործառնական նշանակությունը՝ վարելահող, կադաստրային ծածկագիրը՝ 10-012-0123-0042) հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել արդյունաբերության ընդերքքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի կատեգորիա՝ գյուղատնտեսական արտադրական գործառնական նշանակության՝ անասնաշենք կառուցելու նպատակով:
|