Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի պահանջներով և «Հայաստանի Հանրապետության Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով, հիմք ընդունելով Արենի համայնքի ղեկավարի առաջարկությունը, Արենի համայնքի ավագանին որոշում է՝ Հաստատել Արենի համայնքի ավագանու 18-ը հունվարի 2023 թվականի թիվ 005-Ն որոշմամբ հաստատված բյուջեում կատարվող հետևյալ փոփոխությունները և վերաբաշխումները
1.Արենի համայնքի 2023 թվականի տարեկան բյուջեի եկամտային մասի՝ ՀՀ պետական բյուջեից նպատակային հատկացումներ՝ սուբվենցիաներ եկամտատեսակում ավելացնել 2122700 ՀՀ դրամ և նշված գումարը ուղղել՝
1) ջրամատակարարում և կոյուղու համակարգեր գործառնական դասակարգման 06 բաժնի 03 խմբի 01 դասի 5112 (շենքերի և շինությունների շինարարություն) հոդվածին 1810700 ՀՀ դրամ,
2) ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ գործառնական դասակարգման 01 բաժնի 06 խմբի 01 դասի 5112 /շենքերի և շինությունների շինարարություն/ հոդվածին 312000 ՀՀ դրամ:
2. ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ գործառնական դասակարգման 01 բաժնի 06 խմբի 01 դասի 5112 /շենքերի և շինությունների շինարարություն/ հոդվածից պակասեցնել 160000 ՀՀ դրամ և նշված գումարը ուղղել նույն ոլորտի 5134 /նախագծահետազոտական ծախսեր/ հոդվածին: |