Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ կետի, Հայաստանի Հանրապետության <<Բյուջետային համակարգի մասին>> օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ կետի բ/ ենթակետի պահանջներով, Արենի համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է՝ 1. Արենի համայնքի 2016 թվականի տարեկան բյուջեի եկամտային մասում՝ հողի օտարումից մուտքեր եկամտատեսակում ավելացնել 1 472 046 (մեկ միլիոն չորս հարյուր յոթանասուներկու հազար քառասունվեց) ՀՀ դրամ:
2. Ծախսային մասը ավելացնել. ճանապարհային տրանսպորտ գործառնական դասակարգման 04 բաժնի 05 խմբի 01 դասի 5113 (շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում) հոդվածին՝ 1 472 046 (մեկ միլիոն չորս հարյուր յոթանասուներկու հազար քառասունվեց) ՀՀ դրամ: |