Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքի 245-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջներով հիմք ընդունելով ՀՀ ՆԳՆ ՀՈԳՎ Եղեգնաձորի բաժնի տեղեկանքը և Ն․Մանուկյանի դիմումը՝ Արենի համայնքի ավագանին որոշում է. Արենի համայնքի Ագարակաձոր բնակավայրի բնակչուհի նազենի Մանուկյանի՝ հանգուցյալ ամուսնու Աբրահամ Կավկազի Մանուկյանի անվամբ հաշվառված, սակայն 44-օրյա պատերազմի ժամանակ Արցախի Հանրապետությունում մնացած ԳԱԶ 3221 մակնիշի 35 CQ 105 պետհամարանիշի ավտոմեքենայի գույքահարկի նկատմամբ կիրառել արտոնություն և ազատել ------------ ՀՀ դրամ գույքահարկից և------------------ ՀՀ դրամ տույժից՝ ավտոմեքենան խոտանելու նպատակով՝ հաշվարկված 2021թվականի հունվարի 1-ից։ |