Այսօր: Կիրակի, 22 Դեկտեմբերի 2024թ.
Արենիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 21
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 043-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Արենի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Արենի համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Արենի, 0281-6-00-01, areni.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

03 ապրիլի 2024 թվականի N 043-Ա

ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻՑ ԱՃՈՒՐԴՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ։

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության  «Հողային օրենսգրքի»  63-րդ հոդվածի 2-րդ պարբերության 3-րդ կետի պահանջներով՝ Արենի համայնքի ավագանին որոշում է՝

1. Արենի համայնքի Արենի բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0.02653 հա (ծածկագիրը ` 10-008-0052-0017, գործառնական նշանակությունը` բնակելի կառուցապատման)  բնակավայրերի նշանակության հողամասը, հասցե` Արենի գյուղ Արենի 4-րդ փողոց 13/1 հողամաս,  աճուրդով օտարել: Մեկնարկային գինը սահմանել հողամասի կադաստրային արժեքի 100%-ից ոչ պակաս 500 000 ՀՀ դրամ։

2. Արենի համայնքի Արենի բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0.00487 հա (ծածկագիրը ` 10-008-0004-0056, գործառնական նշանակությունը` բնակելի կառուցապատման)  բնակավայրերի նշանակության հողամասը, հասցե` Արենի գյուղ Արենի 39-րդ փողոց 1/1 հողամաս,  աճուրդով օտարել: Մեկնարկային գինը սահմանել հողամասի կադաստրային արժեքի 100%-ից ոչ պակաս 200 000 ՀՀ դրամ։

3. Արենի համայնքի Արենի բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0.04867 հա (ծածկագիրը ` 10-008-0179-, հողատեսքը` այլ)  գյուղատնտեսական  նշանակության հողամասը  աճուրդով օտարել: Մեկնարկային գինը սահմանել հողամասի կադաստրային արժեքի 500%-ից ոչ պակաս 200 000 ՀՀ դրամ։

4. Արենի համայնքի Ռինդ բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0.10114 հա (ծածկագիրը ` 10-037-0042-0001, գործառնական նշանակությունը` բնակելի կառուցապատման)  բնակավայրերի նշանակության հողամասը, հասցե` Արենի գյուղ Ռինդ 16-րդ փողոց 25 հողամաս,  աճուրդով օտարել: Մեկնարկային գինը սահմանել հողամասի կադաստրային արժեքի 100%-ից ոչ պակաս 800 000 ՀՀ դրամ։

 

 

 


Կողմ -13

ԱԼԱՎԵՐԴՅԱՆ ՄՀԵՐ

ԱԼԱՎԵՐԴՅԱՆ ՋԱՆԻԿ

ԱՍԱՏՐՅԱՆ ՄՀԵՐ

ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՆՈՒՇԱՎԱՆ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԽԱՉԻԿ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ՎԱՉԵ

ԾԱՏՈՒՐՅԱՆ ԱՐՄԵՆՈՒՀԻ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԱՐԹՈՒՐ

ՂԱԶԱՐՅԱՆ ԳՐԻՇԱ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՆԵԿՏԱՐ

ՄԻՐԶՈՅԱՆ ՎԱՐԴՈՒՀԻ

ՍԱՀԱԿՅԱՆ ՀՈՒՍԻԿ

ՍԱՄՎԵԼՅԱՆ ՍԵՎԱԿ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(1.23 Մբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Արենի 15 փ., 2 փկղ․, շ. 6
0281-6-00-01
areni.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50859877@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner