Այսօր: Հինգշաբթի, 5 Դեկտեմբերի 2024թ.
Արենիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 47
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 71
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Արենի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Արենի համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Արենի, 0281-6-00-01, areni.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 հուլիսի 2019 թվականի N 71

ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 10 ՀՈՒԼԻՍԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 9 ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջով՝ Արենի համայնքի ավագանին որոշում է.

Հաստատել Արենի համայնքի ավագանու 10-ը հուլիսի 2019 թվականի թիվ 9 նիստի հետևյալ օրակարգը.

1. Արենի համայնքի ավագանու 10 հուլիսի 2019 թվականի թիվ 9 նիստի օրակարգը հաստատելու մասին,

2. Արենի համայնքի Արենի բնակավայրում կառուցվող <<ԱՐԵՆԻ ՈՒԱՅՆ ՀՈԹԵԼ>> հյուրանոցային համալիրի սպասարկման նպատակով  ենթակառուցվածքներ կառուցելու համար տարածքներ հատկացնելու մասին,

3. Արենի համայնքի սոցիալապես անապահով բնակիչներից ստացված դիմումները քննարկելու և դրամական օգնություն հատկացնելու մասին,

4. Արենի համայնքի սեփականություն հանդիսացող  հողամասերից մրցույթով վարձակալությամբ հատկացնելուն համաձայնություն տալու մասին,

5. Արենի համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերից աճուրդով օտարելուն համաձայնություն տալու մասին,

6. Արենի համայնքի ղեկավարի  2019թվականի 2-րդ եռամսյակի բյուջեի կատարման հաղորդումն ի գիտություն ընդունելու մասին,

7. 2019թվականի առաջին կիսամյակի ընթացքում  Արենի ՀՈԱԿ-ի կողմից  կատարված աշխատանքների հաշվետվությունը ի գիտություն ընդունելու մասին,

8. Արենի համայնքի Աղավնաձոր բնակավայրի նախկին պահեստի շենքը և շենքը սպասարկող հողամասը գնելու համաձայնություն տալու մասին: 

9. Արենի համայնքի ավագանու 06.05.2019թվականի թիվ 51 որոշումը անվավեր ճանաչելու մասին

10. Արենի համայնքի 2019թվականի տարեկան բյուջեի հողի օտարումից մուտքեր եկամտատեսակում  ավելացում  և  ծախսային մասում հոդվածային վերաբաշխումներ կատարելուն համաձայնություն տալու մասին,

11. Համահայկական խաղերին Արենի համայնքի պատվիրակության մասնակցությունը ապահովելու համար համայնքի 2019թվականի տարեկան բյուջեից գումար հատկացնելու մասին:

 


Կողմ -10

ԱԼԱՎԵՐԴՅԱՆ ՄՀԵՐ

ԱԼԱՎԵՐԴՅԱՆ ՋԱՆԻԿ

ԱՆՏՈՆՅԱՆ ՇԱՀԵՆ

ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՆՈՒՇԱՎԱՆ

ԱՎԵՏԻՍՅԱՆ ՍԵՎԱԿ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԻՇԽԱՆ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ՍԱՇԻԿ

ՍԱՐԳՍՅԱՆ ԲԱԲԿԵՆ

ՍԻՄՈՆՅԱՆ ԷԴԻԿ

ՍԻՄՈՆՅԱՆ ՄԱՌԼԵՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(1.32 Մբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Արենի 15 փ., 2 փկղ․, շ. 6
0281-6-00-01
areni.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50859877@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner