|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Արենի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Արենի համայնք ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Արենի, 0281-6-00-01, areni.vayotsdzor@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
16 մայիսի 2025 թվականի N 065-Ա |
ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ և ՄԱԿ-Ի ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԴԻՄԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ Ի ՍԿԶԲԱՆԵ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՄԱԿ-Ի ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՈՐՊԵՍ ՀԱՄԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ 24.000.000 ՀՀ ԴՐԱՄ ԳՈՒՄԱՐ ՓՈԽԱՆՑԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջով՝ Արենի համայնքի ավագանին որոշում է՝ 1. Տալ համաձայնություն Արենիի համայնքապետարանի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի համագործակցությամբ իրականացվող «Դիմակայություն ի սկզբանե» ծրագրի շրջանակներում Արենի համայնքի կարիքների համար շարժական բեմ-բեռնատարի ձեռքբերման նպատակով ՄԱԿ-ի զարգացման ծրագրին որպես համաֆինանսավորում 24.000.000 ՀՀ դրամ փոխանցելուն:
2. Նշված գումարի փոխանցման հետ կապված բոլոր գործարքները ավարտին հասցնել մինչև ս/թ հունիսի 6-ը:
3. Առաջարկել Արենի համայնքի ղեկավարին ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հետ կնքել «Դիմակայություն ի սկզբանե» ծրագրի համաֆինանսավորման համաձայնագիր:
|
Կողմ -9 ՍԱՀԱԿՅԱՆ ՀՈՒՍԻԿ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ ՄՀԵՐ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ ՋԱՆԻԿ ԱՍԱՏՐՅԱՆ ՄՀԵՐ ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՆՈՒՇԱՎԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԽԱՉԻԿ ՂԱԶԱՐՅԱՆ ԳՐԻՇԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՆԵԿՏԱՐ ՄԻՐԶՈՅԱՆ ՎԱՐԴՈՒՀԻ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|