Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին կետի 15-րդ ենթակետով, հաշվի առնելով ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի պարտականությունները կատարող Ա. Ասատրյանի՝ ս/թ հուլիսի 3-ի գրությունը՝ որոշում եմ
1. Արենի համայնքի վարչական տարածքով անցնող «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲ ընկերության 220 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծերի անվտանգության գոտիներում եզրաչափերը վերականգնելու նպատակով Ընկերությանը թույլատրել իրականացնել ծառերի էտման աշխատանքներ:
2. Սույն որոշման կատարումը վերապահել «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲ ընկերությանը՝ նշված աշխատանքների կատարման հսկողությունը դնելով «Արենի» ՀՈԱԿ-ի վրա:
3. Ծառերի էտման աշխատանքները իրականացնելու ժամանակ տեղեկացնել համայնքի համապատասխան բնակավայրի վարչական ղեկավարին ։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի սեպտեմբերի 1-ին: