Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներով, Արենի համայնքի ավագանին որոշում է՝ Արենի համայնքի ավագանու 26․06․2024թվականի <<Արենի համայնքի Խաչիկ բնակավայրի վարչական տարածքում գտնվող 2,41898հա արդյունաբերության, ընդերքօգտագործման եվ այլ արտադրական նշանակության հողամասը վարձակալությամբ <<Կվարցիտ>> ՍՊԸ-ին հատկացնելու մասին>> թիվ 091-Ա որոշման մեջ կատարել լրացում․
Որոշման տեքստի մեջ ավելացնել նոր երկրորդ մաս հետևյալ բովանդակությամբ՝ Հարգելով <<ԿՎԱՐՑԻՏ>> ՍՊԸ-ի տնօրենի գրությունը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկա դրությամբ հանքավայրը դեռևս չի շահագործվում և ընկերությունը ընդերքօգտագործման պայմանագրով արդեն իսկ ստանձնել է 1 000 000 ՀՀ դրամի պարտավորվածություն համայնքի նկատմամբ, 2024թվականի համար վարձավճարը սահմանել 3 000 000 ՀՀ դրամ։
|