Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջով՝ Արենի համայնքի ավագանին որոշում է. Հաստատել Արենի համայնքի ավագանու 28-ը Հոկտեմբերի 2025 թվականի թիվ 14 արտահերթ նիստի հետևյալ օրակարգը.
1. Արենի համայնքի ավագանու 28․10.2025թվականի թիվ 14 նիստի օրակարգը հաստատելու մասին։
2․ Արենի համայնքի ավագանու 08 հոկտեմբերի 2025 թվականի թիվ 130-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին։
3․ Արենի համայնքի Ելփին բնակավայրի մանկապատեզի կառուցման աշխատանքների համար լրացուցիչ ֆինանսական միջոցներ հատկացնելու մասին։
4․ Արենի համայնքի ավագանու 15․01․2025 թվականի թիվ 002-Ն որոշմամբ հաստատված 2025 թվականի տարեկան բյուջեի եկամտային մասում ավելացում և ծախսային մասում հոդվածային վերաբաշխումներ կատարելու մասին։
5․ Արենի համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերից օտարելուն համաձայնություն տալու մասին։
|