Ղեկավարվելով «Տեղական ինքակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետի պահանջով և հիմք ընդունելով ՀՀ Կառավարության 17.09.2009թ. N1066-Ն որոշումը և քաղաքացիների դիմումը՝ որոշում եմ.
1․ Արենի համայնքի Արենի բնակավայրի վարչական տարածքում գտնվող,Վովա Սերյոժայի Զոհրաբյանին,Լյովա Սերյոժայի Գասպարյանին,Լիլյա Սուրենի Գասպարյանին,Ելենա Սերյոժայի Գասպարյանին համասեփականության իրավունքով պատկանող՝
1) 0,126 հա գյուղատնտեսական նշանակության (ծածկագիրը՝ 10-008-0213-0010, հողատեսքը՝ վարելահող) ցածրարժեք հողատեսքը փոխադրել ավելի բարձրարժեք հողատեսքի՝ խաղողի այգի։
2) 0,176 հա գյուղատնտեսական նշանակության (ծածկագիրը՝ 10-008-0126-0007, հողատեսքը՝ կորիզավոր) ցածրարժեք հողատեսքը փոխադրել ավելի բարձրարժեք հողատեսքի՝ խաղողի այգի։