Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հիմք ընդունելով ՀՀ Տարածքային կառավարման և Ենթակառուցվածքների նախարարության և «ՅՈՒԼԻ-ԴԱԼԻ» ՍՊԸ-ի միջև 13․09․2023 թվականին կնքված օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքօգտագործման թիվ Պ-715 պայմանագիրը և «ՅՈՒԼԻ-ԴԱԼԻ» ՍՊԸ-ի տնօրեն Լիլիթ Փաշինյանի 20․05․2025 թվականի գրությունը՝ պայմանագրի ժամկետը երկարաձգելու մասին․ Արենի համայնքի ավագանին որոշում է.
1․ Արենի համայնքի և «ՅՈՒԼԻ-ԴԱԼԻ» ՍՊԸ-ի միջև կնքված 09 հունիսի 2020 թվականի ՀՀ Վայոց Ձորի մարզի Արենիի համայնքի Խաչիկ բնակավայրի Կվարցիտի 1-ին թաղամաս 2 հասցեում գտնվող 2,2174 հա արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողամասի (ծածկագիրը՝ 10-025-0106-0010, գործառնական նշանակությունը՝ ընդերքի օգտագործման) վարձակալության պայմանագրի ժամկետը երկարաձգել մինչև 14․09․2033 թվականը։
2․ Տարեկան վարձավճարը սահմանել հողամասի անշարժ գույքի հարկի դրույքաչափից ոչ պակաս՝ 6 000 000 ՀՀ դրամ և յուրաքանչյուր արդյունահանված օգտակար հանածոյի 1 տոննայի հաշվարկով 1000 ՀՀ դրամ:
3․ Տարեկան վարձավճարի 5 000 000 ՀՀ դրամ գումարը վճարվում է հավասար պարբերականությամբ՝ ըստ ամիսների։ Յուրաքանչյուր ամսվա վարձավճարը վճարվում է մինչև հաջորդող ամսվա 15-ը։
4․ Արդյունահանված օգտակար հանածոների համար վճարումները կատարվում են մինչև յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 20-ը ներառյալ՝ ՀՀ ՊԵԿ-ի կողմից ստացված հաշվետվությունների հիման վրա։ |