Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի պահանջով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշումը, ՀՀ կառավարության 17․06․2021 թվականի թիվ 987-Ն որոշման հավելվածի 1-ին մասի 1-ին կետը, Արենի համայնքի ավագանին որոշում է.
1․ Ուժը կորցրած ճանաչել Արենի համայնքի ավագանու 07 մայիսի 2025 թվականի «Արենի համայնքի վարչական տարածքում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողամասերից մրցույթով, վարձակալությամբ հատկացնելու մասին» թիվ 057-Ա որոշումը։
2․ Տալ համաձայնություն Արենի համայնքի Արենի բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0․15621 հա գյուղատնտեսական նշանակության (ծածկագիրը՝ 10-008-0184-0003, հողատեսքը՝ վարելահող) հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել հատուկ պահպանվող տարածքների հողերի կատեգորիա ՝ պատմական և մշակութային հողեր գործառնական նշանակության։
|