Այսօր: Ուրբաթ, 9 Մայիսի 2025թ.
Արենիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 6
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 053-Ն
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արենի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 15․01․2025ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 002-Ն ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ 2025ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՀՈԴՎԱԾԱՅԻՆ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի պահանջներով և «Հայաստանի Հանրապետության Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով, հիմք ընդունելով Արենի համայնքի ղեկավարի առաջարկությունը, Արենի համայնքի ավագանին որոշում է՝

 

 

 Հաստատել Արենի  համայնքի ավագանու 15-ը hունվարի 2025 թվականի  թիվ 002-Ն որոշմամբ հաստատված 2025թվականի տարեկան բյուջեում կատարվող  հետևյալ փոփոխությունները և  վերաբաշխումները՝

1. Արենի համայնքի 2025 թվականի տարեկան բյուջեի վարչական մասի ՀՀ համայնքների պահուստային ֆոնդ 11 բաժնի 01 խմբի 02 դասի գործառնական դասակարգման 4891 /պահուստային միջոցներ/ հոդվածից պակասեցնել 28 700 004 ՀՀ դրամ և ուղղել՝

  ա/ կառավարման մարմնի պահպանում գործառնական դասակարգման 01 բաժնի 01խմբի 01 դասի 4212 /էներգետիկ ծառայություններ/ հոդվածին 20 000 000 ՀՀ դրամ, 

  բ/ գյուղատնտեսություն գործառնական դասակարգման 04 բաժնի 02 խմբի 04 դասի 4233 /աշխատակազմի մասնագիտական զարգացման ծառայություններ/ հոդվածին 200 000 ՀՀ դրամ,

  գ/ ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ գործառնական դասակարգման 01 բաժնի 06 խմբի 01 դասի 4639 /այլ ընթացիկ դրամաշնորհներ/ հոդվածին 1 500 004 ՀՀ դրամ:

  դ/ արտադպրոցական դաստիարակություն գործառնական դասակարգման 09 բաժնի 05 խմբի 01 դասի 4269 /հատուկ նպատակային այլ նյութեր/ հոդվածին 7 000 000 ՀՀ դրամ:

2. Արենի համայնքի 2025 թվականի տարեկան բյուջեի եկամտային մասի ՀՀ պետական բյուջեից նպատակային հատկացումներ՝ սուբվենցիաներ եկամտատեսակում ավելացնել 34 725 558 ՀՀ դրամ և նշված գումարն ուղղել ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ գործառնական դասակարգման 01 բաժնի 06 խմբի 01 դասի 5112/շենքերի և շինությունների շինարարություն/ հոդվածին:

3. Արենի համայնքի սոց անապահով անձանց աջակցություն 10 բաժնի 07 խմբի  01 դասի 4729 /այլ նպաստներ բյուջեից/ հոդվածից պակասեցնել 1 000 000 ՀՀ դրամ և ուղղել Արենիի այլ մշակութային միջոցառումներ 08 բաժնի 02 խմբի 04 դասի 4727 /կրթական, մշակութային և սպորտային նպաստներ բյուջեից/ հոդվածին:  


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԵՎՈՐԳ ՍԻՄՈՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Արենի 15 փ., 2 փկղ․, շ. 6
0281-6-00-01
areni.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50859877@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner