Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետի պահանջով, Արենի համայնքի ավագանին որոշում է.
1․ Արենի համայնքի Աղավնաձոր բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 2․5718 հա հողամասը (ծածկագիրը՝ 10-006-0313-0124, հողատեսքը՝ արոտավայր) մրցույթով, 15 տարի ժամկետով հատկացնել վարձակալությամբ: Տարեկան վարձավճարի մեկնարկային գինը սահմանել հողամասի անշարժ գույքի հարկի դրույքաչափից ոչ պակաս՝ 40 000 (քառասուն հազար) ՀՀ դրամ:
2․ Արենի համայնքի Ռինդ բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 0․26258 հա հողամասը (ծածկագիրը՝ 10-037-0124-0014, հողատեսքը՝ արոտավայր) մրցույթով, 25 տարի ժամկետով հատկացնել վարձակալությամբ: Տարեկան վարձավճարի մեկնարկային գինը սահմանել հողամասի անշարժ գույքի հարկի դրույքաչափից ոչ պակաս՝ 12 000 (տասներկու հազար) ՀՀ դրամ:
3․ Արենի համայնքի Ռինդ բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 0․19617 հա հողամասը (ծածկագիրը՝ 10-037-0124-0013, հողատեսքը՝ արոտավայր) մրցույթով, 25 տարի ժամկետով հատկացնել վարձակալությամբ: Տարեկան վարձավճարի մեկնարկային գինը սահմանել հողամասի անշարժ գույքի հարկի դրույքաչափից ոչ պակաս՝ 10 000 (տաս հազար) ՀՀ դրամ: